Սպորտ
«Չելսին» կփորձի ձեռք բերել Ջեյդոն Սանչոյին

Լոնդոնի «Չելսին» կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» 24-ամյա անգլիացի հարձակվող Ջեյդոն Սանչոյին, հաղորդում է Fussball News-ը։
«Չելսին» պատրաստ է վճարել Ջեյդոն Սանչոյի հրաժարագինը, նաեւ ակումբային ակադեմիայի երկու խաղացողի տրանսֆերային իրավունք փոխանցել «Մանչեսթեր Յունայթեդին»։
Այս պայմաններով համաձայնության չհասնելու դեպքում, «Չելսին» պատրաստ է կնքել մեկ տարվա վարձակալության պայմանագիր աշխատավարձի ամբողջական վճարումով։
Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը Ջեյդոն Սանչոն վարձակալությամբ անցկացրել էր Դորտմունդի «Բորուսիայում»՝ 21 խաղում խփելով 3 գոլ, կատարելով 3 գոլային փոխանցում։
Ջեյդոն Սանչոյի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։