Սպորտ
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը այսօր օլիմպիական խաղերում կանցկացնի իր երկրորդ մենամարտը

Փարիզի Օլիմպիական խաղերի 1/4 եզրափակիչում այսօր մեզ համար շատ կարևոր մենամարտ է սպասվում։ Դավիթ Չալոյան ֊Այուբ Դրիսել ։
Մեր մարզիկը մրցակիցը Ղադֆա Դրիսի Էլ Աիսաուի Այուբը ծնվել է 1998 ֊ին Իսպանիայում, մարզական հարուստ ավանդույթներ ունի։
Մասնագետները նրան համարում են բնածին տաղանդի տեր բռնցքամարտիկ, բայց մեծահասակների պայքարում նա հայտնի դարձավ միայն 2022֊ին Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ։
Այս տարի նա օլիմպիական խաղերի է ժամանել Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակով։ Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնությանը Այուբը չուներ հավասարը։ Չալոյանի հետ մենամարտում նա ֆավորիտ է, սակայն մեր մարզիկը գիտի ինչպես հաղթել ֆավորիտներին, այդպես էր նաև նախորդ անգլիացու հետ պայքարում։
Սպասենք մեր մարզիկի Դավիթ Չալոյանի հաղթանակին, մենամարտը կկայանա Երևանի ժամանակով կեսգիշերին։