Բուդապեշտ. Հայկ Խլոյանը` փոխչեմպիոն

Սպորտ

Բուդապեշտ. Հայկ Խլոյանը` փոխչեմպիոն

Բուդապեշտ. Հայկ Խլոյանը` փոխչեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Խլոյանը (97 կգ) արծաթե մեդալ նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում։ 

24-ամյա ըմբիշը եզրափակիչում 1-3 հաշվով պարտվեց վրացի Գիորգի Մելիային։

Խլոյանը մեծահասակների պայքարում առաջին մեդալը նվաճեց։ Նա երիտասարդների աշխարհի ոսկե մեդալակիր է։