«Բայերի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Բավարիա»

Սպորտ

«Բայերի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Բավարիա»

«Բայերի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Բավարիա»

Գերմանիայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Ջոնաթան Տան կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում», հաղորդում է գերմանական Kicker-ը։

«Բայերը» 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից կստանա 25 միլիոն եվրո, նաեւ 5 միլիոն եվրո բոնուս։

Նախքան Ջոնաթան Տայի տրանսֆերը «Բավարիան» պետք է վաճառի Նիդերլանդների հավաքականի պաշտպան Մատեյս դե Լիգտին, որին ձեռք բերելու ցանկություն ունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Transfermarkt-ը Ջոնաթան Տայի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։