Սպորտ
«Բավարիայի» հաղթանակը՝ 4:0 (տեսանյութ)

Մյունխենի «Բավարիան» վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել Բունդեսլիգայի մեկնարկից առաջ։ Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 4:0 հաշվով պարտության է մատնել շվեյցարական «Գրասհոպերսին»։
Գոլերը խփել են ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն, անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելը եւ գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։
Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բավարիան» օգոստոսի 25-ին կհյուրընկալվի «Վոլֆսբուրգին»։