Սպորտ
«Բարսելոնան» պարտվեց «Միլանին» (տեսանյութ)

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» եւ Իտալիայի փոխչեմպիոն «Միլանն» ընկերական հանդիպում անցկացրին ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2:
«Միլանից» աչքի ընկան սերբ հարձակվող Լուկա Յովիչն ու ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչը։
«Բարսելոնայից» դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։
Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց «Միլանը»՝ 4:3:
Ընկերական հանդիպում
«Բարսելոնա» - «Միլան»՝ 2:2, 11մ՝ 3:4
Ռոբերտ Լեւանդովսկի, 22, 58 - Լուկա Յովիչ, 10, Կրիստիան Պուլիշիչ, 15