Ազգերի լիգա. Իսպանիայի, Պորտուգալիայի և Խորվաթիայի հաղթանակներն ու Ռոնալդուի և Մոդրիչի գոլերը

Սպորտ

Ազգերի լիգա. Իսպանիայի, Պորտուգալիայի և Խորվաթիայի հաղթանակներն ու Ռոնալդուի և Մոդրիչի գոլերը

Ազգերի լիգա. Իսպանիայի, Պորտուգալիայի և Խորվաթիայի հաղթանակներն ու Ռոնալդուի և Մոդրիչի գոլերը

Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում սեպտեմբերի 8-ին կայացան մի շարք ուշագրավ հանդիպումներ։

A դիվիզիոնի առաջին խմբում Պորտուգալիայի հավաքականը Լիսաբոնում կայացած խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ կորզեց Շոտլանդիայից։ 7-րդ րոպեի հաշիվը բացեց իտալական «Նապոլիի» նորեկ Սքոթ Մաքթոմինեյը։ Երկրորդ խաղակեսում պորտուգալացիներից  հաղթական գոլերը 54-րդ ու 88-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Առաջին խմբի մյուս խաղում Խորվաթիայի հավաքականը սեփական ստադիոնում 1-0 հաշվով առավելության հասավ Լեհաստանի թիմի նկատմամբ։

Զլատկո Դալիչի գլխավորած թիմի հաղթական գոլը 52-րդ րոպեին տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով խփեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

Ազգերի լիգա, A դիվիզիոն, երկրորդ տուր

Առաջին խումբ

Պորտուգալիա - Շոտլանդիա` 2-1 

Բրունու Ֆերնանդեշ, 54, Կրիշտիանու Ռոնալդու, 88 - Սքոթ Մաքթոմինեյ, 7

Խորվաթիա - Լեհաստան` 1-0

Լուկա Մոդրիչ, 52

Չորրորդ խումբ

Շվեյցարիա - Իսպանիա` 1-4 

Զեքի Ամդունի, 41 - Խոսելու, 4, Ֆաբիան Ռուիս, 13, 77, Ֆերան Տորես, 80

Հեռացում` Ռոբին Լե Նորման (Իսպանիա), 20