Ավստրալիայում առաջին անգամ «Միշլենի» աստղեր են շնորհվել․ բոլոր 11 ռեստորանները նույն նահանգում են

Ժամանց

Ավստրալիայում առաջին անգամ «Միշլենի» աստղեր են շնորհվել․ բոլոր 11 ռեստորանները նույն նահանգում են

Ավստրալիայում առաջին անգամ «Միշլենի» աստղեր են շնորհվել․ բոլոր 11 ռեստորանները նույն նահանգում են

Հեղինակավոր «Միշլեն» գաստրոնոմիական ուղեցույցն առաջին անգամ գնահատել է ավստրալական հաստատությունները՝ միանգամից 11 ռեստորանի շնորհելով բաղձալի աստղերը։ Ուշագրավ է, որ ցանկում ընդգրկված բոլոր ռեստորանները տեղակայված են բացառապես մեկ տարածաշրջանում՝ Հարավային Ավստրալիա նահանգում՝ շրջանցելով երկրի խոշորագույն խոհարարական կենտրոնները, այդ թվում՝ Սիդնեյն ու Մելբուռնը։

Այս ընտրության պատճառը ֆինանսական պայմանավորվածությունն է։ Գաղտնի տեսուչների այցելությունները և գնահատման գործընթացը կազմակերպվել են այն բանից հետո, երբ Հարավային Ավստրալիայի կառավարությունը վճարել է կազմակերպությանը՝ նահանգում գաստրոտուրիզմը խթանելու նպատակով։ Երկրի մյուս նահանգները նման ֆինանսավորում չեն հատկացրել, ինչի հետևանքով նրանց ռեստորանները դուրս են մնացել դիտարկումից։