ATP-250․ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Բրիսբենում

Սպորտ

ATP-250․ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Բրիսբենում

ATP-250․ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Բրիսբենում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 7-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող ATP-250 մրցաշարում։

Սերբ թենիսիստն առաջին շրջանում 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 73-րդ ռակետ, ավստրալացի Ռինկի Հիձիկատային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 14 րոպե։

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 55-րդ ռակետ, ֆրանսիացի Գայել Մոնֆիսը։ Բրիսբենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 766 հազար դոլար է։