Աշխարհի գավաթի խաղարկություն, Արթուր Դավթյանը` եզրափակիչում է

Սպորտ

Աշխարհի գավաթի խաղարկություն, Արթուր Դավթյանը` եզրափակիչում է

Աշխարհի գավաթի խաղարկություն, Արթուր Դավթյանը` եզրափակիչում է

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը դուրս եկավ հենացատկի եզրափակիչ:

Դավթյանը որակավորման փուլում վաստակեց 14,850 միավոր:

Ավելի վաղ նժույգ թափեր վարժությունում եզրափակիչ էին դուրս եկել  երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը, օղակների վրա` Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը: