Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան եզրափակիչում է

Սպորտ

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Միրա Անդրեեւային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 31 րոպե։

Եզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 107-րդ ռակետ, ռուսաստանցի Պոլինա Կուդերմետովան, որը պայքարը սկսել էր որակավորման փուլից։ Կիսաեզրափակիչում նա 6:4, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 55-րդ ռակետ, ուկրաինացի Անգելինա Կալինինային։

Բրիսբենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,520 միլիոն դոլար է։