Անհապաղ անցնել անվտանգության մի շարք կարևոր քայլերի. Արսեն Լեվոնյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել

Տեխնոլոգիա

Անհապաղ անցնել անվտանգության մի շարք կարևոր քայլերի. Արսեն Լեվոնյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել

Անհապաղ անցնել անվտանգության մի շարք կարևոր քայլերի. Արսեն Լեվոնյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել

Տեղեկատվական անվտանգության հայտնի փորձագետ Արսեն Լեվոնյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել.

-Google-ը զգուշացնում է Gmail-ի օգտատերերին՝ անհապաղ անցնել անվտանգության մի շարք կարևոր քայլերի, որոնք պաշտպանում են հաշիվները կիբերհարձակումներից և ֆիշինգային խաբեություններից։

Առաջին և ամենակարևորը՝ երկքայլ հաստատումը (2FA), որն արդեն պարտադիր է դառնում։ 2FA-ի բացակայությունը զգալիորեն բարձրացնում է հաշվի գողության վտանգը։

Երկրորդ՝ passkey-ների ներդրումը, որը փոխարինում է ավանդական գաղտնաբառերին և ապահովում է առավել անվտանգ մուտք՝ օգտագործելով սարքի բիոմետրիկ տվյալները։

Google-ը նաև քայլեր է ձեռնարկում՝ հրաժարվելու SMS-կոդերից, քանի որ դրանք ենթակա են SIM-հափշտակման հարձակումների։

Նույնիսկ Gmail-ի հզոր AI ֆիլտրերը չեն կարող ամբողջությամբ պաշտպանել օգտատերերին՝ եթե նրանք չզգուշանան ֆիշինգային նամակներից և կասկածելի հղումներից։

Նշվում է նաև պարբերաբար ստուգել հաշվի անվտանգությունը՝ վերանայելով մուտքային սարքերը, թարմացնելով վերականգնման տվյալները և հեռացնելով չօգտագործվող հավելվածների հասանելիությունները։

Այս պարզ, բայց արդյունավետ քայլերը կօգնեն ապահովել ձեր Gmail հաշվի անվտանգությունը և պաշտպանել անձնական տվյալները։

Սկսեք հիմա այցելելով՝ myaccount.google.com/security