Ամռանը շատ ջրազրկվելուց ահա՝ ինչպիսի հետևանքներ կարող են լինել

Առողջություն

Ամռանը շատ ջրազրկվելուց ահա՝ ինչպիսի հետևանքներ կարող են լինել

Ամռանը շատ ջրազրկվելուց ահա՝ ինչպիսի հետևանքներ կարող են լինել

Ինչպես պնդում են գիտնականները, օգտակարության սանդղակում ջուրը  զբաղեցնում է առաջին տեղը:

 Հայտնի է դարձել, որ ջուրը չի պարունակում կալորիա, չնայած այն զինում է  մարդու մարմինը մի շարք օգտակար բաղադրիչներով, այդ թվում, կալցիումով, մագնեզիումով և երկաթով: Կլինիկական կենտրոնի  աշխատակիցներիը պարզել են, որ փոքր քանակությամբ ջրի օգտագործումը հանգեցնում է  մի շարք բարդ հիվանդությունների առաջացման:

Սակայն, առաջին հերթին,  հեղուկի բացակայությունը ազդում է տղամարդկանց և կանանց մարմնի ջերմակարգավորման համակարգի վրա: Փոքր ծավալով հեղուկի օգտագործման դեպքում և կանանց և տղամարդկանց օրգանիզմում նվազում են  ֆունկցիոնալ կարողությունները: Խանգարվում է հյուսվածքներին թթվածնով սնուցելու գործընթացը, որի արդյունքում բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, կտրուկ նվազում է զարկերակի բաբախումն ու  շնչառությունը:

Բժիշկները պնդում են, որ խրոնիկ հոգնածության դեպքում  մարդկանց  մոտ նվազում է աշխատունակությունը, առաջանում է սրտխառնոց և ծարավի զգացում: