Ամռանը շատ ենք օգտագործում սառույցով ջուր

Այլ

Ամռանը շատ ենք օգտագործում սառույցով ջուր

Ամռանը շատ ենք օգտագործում սառույցով ջուր

Ինչպես գրում է  Nefogo.com-ը` ճաշի ընթացքում կամ հետո սառը ըմպելիքը կարող է դանդաղեցնել մարսողությունը:  Բացի այդ, սառը ջուր խմելիս օրգանիզմը ստիպված է էներգիա ծախսել՝ այն տաքացնելու համար, որը պետք է օգտագործեր սնունդը մարսելու համար:

Սառը ջուր խմելու հետևանքները`

1. Սառը ըմպելիքները սեղմում են արյունատար անոթները, դնդաղեցնում մրսողությունը և խաթարում մարմնի խոնավությունը:
 

2. Օրգանիզմն էներգիան ծախսում է ջուրը տաքացնելու համար, ինչի արդյունքում ջրի կորուստ է լինում:
 

3. Սառը ջուրն ազդում է նաև իմունային համակարգի վրա` օրգանիզմը դյուրագրգիռ դարձնելով հիվանդությունների և մրսածության նկատմամբ:

Տաք ջուր խմելու օգտակար ազդեցությունը`

սնունդը ավելի հեշտ է մարսվում,

պահպանվում է մարմնի խոնավությունը,

ապահովում է երիկամների, մաշկի և ավշային համակարգի մաքրումը թունավոր նյութերից, ինչպես նաև՝ մաքրում է արյունը:

Տաք ջուրը կանոնավոր կերպով օգտագործելու պարագայում կնկատվի մարսողական համակարգի աշխատանքի բարելավում և արյան մեջ շաքարի մակարդակի նվազում: