Ախտանիշներ, որոնք Ձեզ կզգուշացնեն՝ գրիպից հետո զարգացած սրտի հիվանդությունների մասին

Առողջություն

Ախտանիշներ, որոնք Ձեզ կզգուշացնեն՝ գրիպից հետո զարգացած սրտի հիվանդությունների մասին

Ախտանիշներ, որոնք Ձեզ կզգուշացնեն՝ գրիպից հետո զարգացած սրտի հիվանդությունների մասին

Գրիպից հետո յուրաքանչյուր տասներորդ մարդու մոտ սրտի խնդիրներ են ի հայտ գալիս, ուստի դրանք ժամանակին հայտնաբերելու համար սրտաբան Աննա Ռատնիկովան թվել է այն ախտանշանները, որոնք նկատվում են նման դեպքերում։

Սրտաբանի խոսքով՝ գրիպի այս տեսակի ամենատարածված հետևանքներից մեկը միոկարդիտն է, որը բնորոշվում է կրծքավանդակի անսպասելի ցավերով, սրտի ռիթմի խանգարումներով ու հևոցով։ Ընդ որում, այս բարդությունն ի հայտ է գալիս է ոչ թե անմիջապես, այլ որոշ ժամանակ անց, գրում է TVspb.ru-ն։

Նման խնդիրների զարգացումից խուսափելու համար հարկավոր է ճիշտ բուժել հիվանդությունն ու ժամանակին դիմել բժիշկներին։ Բացի այդ, խոզի գրիպի ժամանակ հարկավոր է հիշել հանգստի մասին և ոչ մի դեպքում չփորձել բուժվել «ոտքի վրա»։