Air India-ի մարդատար օդանավն արտակարգ վայրէջք է կատարել հնարավոր առևանգման ազդանշանից հետո

Աշխարհ

Air India-ի մարդատար օդանավն արտակարգ վայրէջք է կատարել հնարավոր առևանգման ազդանշանից հետո

Air India-ի մարդատար օդանավն արտակարգ վայրէջք է կատարել հնարավոր առևանգման ազդանշանից հետո

Ֆրանկֆուրտ-Դելի երթուղով AI2030 չվերթն իրականացնող Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Հնդկաստանի Ջայպուր քաղաքի միջազգային օդանավակայանում: Որոշումը կայացվել է թռիչքի ընթացքում օդանավի հնարավոր առևանգման կամ զավթման մասին ազդանշան հաղորդելուց անմիջապես հետո:

Վայրէջքից հետո օդանավակայանում հայտարարվել է տագնապի բարձր ռեժիմ, իսկ օդանավն ուղղորդվել է մեկուսացված կայանատեղի: Տեղում անվտանգության ուժերն ու հատուկ ծառայությունները սկսել են ուղևորների, անձնակազմի և օդանավի մանրակրկիտ ստուգման գործընթաց՝ պարզելու տագնապի ազդանշանի պատճառները: