Ահա՝ վաղահաս ձմերուկն ինչպիսի՞ հետևանքներ կարող է թողնել

Առողջություն

Ահա՝ վաղահաս ձմերուկն ինչպիսի՞ հետևանքներ կարող է թողնել

Ահա՝ վաղահաս ձմերուկն ինչպիսի՞ հետևանքներ կարող է թողնել

«Վաղահաս» ձմերուկի վտանգավորության մասին մասնագետները խոսում են արդեն վաղուց: Հայտնի է, որ այդ հատապտուղը մեր տարածաշրջանում հասունանում է հուլիս-օգոստոս ամիսներին: Վերջինիս հասունացումը հաճախակի արագացնում են ջերմոցներում:

Պարզվում է, որ «վաղահաս» ձմերուկը կարող է վտանգավոր լինել այն պատճառով, որ բնական հասունացման դեպքում, այդ հատապտուղը կարող է ինքնուրույն մաքրվել նիտրատներից ու պարարտանյութերից, սակայն եթե հասունացումը արագացվում է արհեստական ճանապարհով,  ապա այդ նյութերը կարող են մնալ ձմերուկի մեջ:

Նիտրիտը ընկնելով օրգանիզմ, գրգռում է լորձաթաղանթն ու առաջացնում է փսխում, լուծ ու սրտխառնոց: Եվ քանի որ  նիտրատները նպաստում են հեմոգլոբինին  օքսիդացմանը, ապա այդ ամենի արդյունքում կարող է  առաջանալ թթվածնային քաղց:

Շատ կարևոր փաստ է հանդիսանում այն, որ ձմերուկը ներծծում է ծանր մետաղները ու այդ պատճառով  այն խորհուրդ չի տրվում գնել ճանապարհի մոտակայքից: