Ահա, թե շատ հեռուստացույց դիտելն ինչի՞ է նպաստում

Այլ

Ահա, թե շատ հեռուստացույց դիտելն ինչի՞ է նպաստում

Ահա, թե շատ հեռուստացույց դիտելն ինչի՞ է նպաստում

Հետազոտության ղեկավար Սառա Կիդլը և նրա կոլեգանները պարզել են, որ բոլոր նրանք ովքեր հեռուստացույց են դիտել օրական 3-ից 4 ժամ,  ապա նրանց մոտ քաղցկեղից մահանալու հավանականությունը 15% ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր օվա ընթացքում 1 ժամ են դիտել հեռուստացույց: Իսկ 7 ժամից ավել հեռուստացույց դիտող մասնակիցների մոտ, մահվան գործակիցը 47%-ով ավելի բարձր է եղել, քան մնացած մասնակիցների մոտ:

Բացի այդ, վերջիններիս  մահվան հիմնական պատճառները եղել են  քաղցկեղածին հիվանդությունները, շաքարախտը, սրտանոթային  հիվանդությունները և այլն:  Հետազոտողների կարծիքով դրա հիմնական պատճառը եղել է այն, որ նրանք շատ քիչ են շարժվում և հիմնականում վարում են նստակյաց  կյանք, որի արդյունքում էլ օրգանիզմը կորցնում  է իր դիմադրողականությունը և մի շարք հիվանդություններ աստիճանաբար գլուխ են բարձրացնում:

Ավելին, հեռուստացույցի առջև երկարատև գամաված լինելը մարդու մոտ առաջացնում է միայնության ախտանիշ: