Ադրբեջանի նախկին դեսպանը Մեծ Բրիտանիայում մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգությունների համար

Աշխարհ

Ադրբեջանի նախկին դեսպանը Մեծ Բրիտանիայում մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգությունների համար

Ադրբեջանի նախկին դեսպանը Մեծ Բրիտանիայում մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգությունների համար

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի նախկին դեսպան Ռաֆայել Իբրահիմովը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգությունների համար և դատապարտվել 16 ամսվա պայմանական ազատազրկման։

Northwich Guardian-ի հաղորդմամբ՝ Իբրահիմովը գտնվել է Չեշիրի վերականգնողական կլինիկայում՝ քնաբեր հաբերից կախվածության դեմ բուժում ստանալու համար, սակայն իր առաջին իսկ օրը սեռական ոտնձգության է ենթարկել անձնակազմի երեք կին աշխատակցի։

Դատարանում նա ընդունել է իր մեղքը՝ սեռական ոտնձգության հինգ և սեռական ոտնձգության փորձի մեկ դրվագով։

Դատավճռի համաձայն՝ Իբրահիմովը 16 ամսով ազատազրկվել է, սակայն պատիժը երկու տարով պայմանականորեն կասեցվել է։ Նա նաև պարտավորվել է անցնել 20 օր վերականգնողական ծրագիր և կատարել 200 ժամ պարտադիր համայնքային աշխատանք։

Բացի այդ, նա 10 տարով ներառվել է սեռական հանցագործների գրանցամատյանում։