Սպորտ
ԱԱ-2026․ Բրազիլիան ընտրական խաղում հաղթեց Էկվադորին (տեսանյութ)

Աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում Բրազիլիայի հավաքականը Կուրիտիբայում ընդունեց Էկվադորի թիմին եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։
Միակ գոլը 30-րդ րոպեին խփեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն։
Բրազիլիան 7 խաղից հետո 10 միավորով չորրորդն է։ Էկվադորը 8 միավորով 6-րդ տեղում է։ Առաջատարը աշխարհի չեմպիոն Արգենտինան է՝ 18 միավոր։
Սեպտեմբերի 11-ին բրազիլացիները կհյուրընկալվեն Պարագվային։