Աշխարհ
Լեգենդար դիզայներ Վերա Վոնգը

Դիզայներ Վերա Վոնգը կրկին մարտահրավեր է նետել տարիքին՝ իր 75-ամյակին հանդես գալով համարձակ կերպարներով։
Լեգենդար դիզայները, որն իր ծննդյան տարեդարձը նշել է հունիսի 27-ին, չորս տարբեր հրապարակումներ է արել Instagram-ում։ Լուսանկարներից մեկում նա համարձակ սեւ զգեստով է՝ կապերով եւ ժապավեններով։ Վերայի մի ուսին սպիտակ մորթե թիկնոց է։
Այնուհետեւ հարսանեկան զգեստների կուլտային դիզայները սպիտակ կերպարով է ներկայացել եւ Instagram-ում հրապարակել է լուսանկար, որում ցուցադրել է իր երկրորդ զգեստը երեկույթի համար։
«Ավա Գարդներ/Մերիլին Մոնրո»,-մակագրել է նա տեսանյութը։ Զգեստի մեջքը բաց է։ Կերպարը նա լրացրել է այն նույն մորթե թիկնոցով, որը կրել էր նաեւ ավելի վաղ։