2:3 հօգուտ «Միլանի». «Ինտերին» չհաջողվեց 3-րդ տարին անընդմեջ նվաճել Սուպերգավաթը

Սպորտ

2:3 հօգուտ «Միլանի». «Ինտերին» չհաջողվեց 3-րդ տարին անընդմեջ նվաճել Սուպերգավաթը

2:3 հօգուտ «Միլանի». «Ինտերին» չհաջողվեց 3-րդ տարին անընդմեջ նվաճել Սուպերգավաթը

Իտալիայի  Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչի շրջանակներում հանդիպեցին երկու միլանյան ակումբները.Թեեւ «Ինտերը» միչեւ հանդիպման 52-րդ րոպեն հաղթում էր 2:0 հաշվով սակայն «Միլանը» ոչ միայն կրճատեց, հավասարեցրեց հա դիօման հաշիվը այլեւ կարողացավ հաղթական գոլը խփել:

Նախ` աչքի ընկավ Թեո Էրնանդեսը: 80-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչը հավասարեցրեց հաշիվը, իսկ ավելացված ժամանակի երրորդ րոպեին Թեմի Աբրահամը դարձավ հաղթական գոլի հեղինակ` 3-2:

«Միլանը» 8-րդ անգամ նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը, նախորդ անգամ այս տիտղոսին տիրացել էր 2017 թվականին:

«Ինտերը» նախորդ երեք տարիներին նվաճել էր Սուպերգավաթը:

«Ներաձուրիիի» կազմում գոլերով աչքի էին ընկել Լաուտոր Մարտինեսը և Մեհդի Թարեմին։ Հենրիխ Մխիթարյանը 65 րոպե անցկացրեց խաղադաշտում։

«Ինտեր» - «Միլան»` 2-3