«Ֆորմուլա 1»-ի պիտ-ստոպների մեթոդը, որը հեղափոխեց բժշկությունն ու փրկեց հազարավոր կյանքե

Առողջություն

«Ֆորմուլա 1»-ի պիտ-ստոպների մեթոդը, որը հեղափոխեց բժշկությունն ու փրկեց հազարավոր կյանքե

«Ֆորմուլա 1»-ի պիտ-ստոպների մեթոդը, որը հեղափոխեց բժշկությունն ու փրկեց հազարավոր կյանքե

Վիրահատարանից ինտենսիվ թերապիայի բաժանմունք հիվանդի տեղափոխումը բժշկության ամենառիսկային փուլերից է, երբ վայրկյանների կորուստը կամ անձնակազմի աններդաշնակ գործողությունները կարող են ճակատագրական լինել: Ուսումնասիրելով «Ֆորմուլա 1»-ի առաջատար թիմերի պիտ-ստոպների տեխնիկան՝ վիրաբույժներն ու անեսթեզիոլոգները նկատեցին զուգահեռներ. սահմանափակ տարածքում և ծայրահեղ սեղմ ժամանակում բազմապրոֆիլ մասնագետները պետք է գործեն անթերի ճշգրտությամբ։

Մրցարշավային մեխանիկների աշխատանքի օրինակով մշակվեցին հիվանդանոցային հատուկ արձանագրություններ: Յուրաքանչյուր բուժաշխատողի հատկացվեց հստակ դեր, դիրք և գործողությունների հաջորդականություն՝ բացառելով քաոսը հիվանդասենյակում: Գործընթացում ներդրվեց նաև տեղեկատվության հաղորդման խիստ ստանդարտ (checklist), ինչը թույլ տվեց վիրահատող թիմից վերակենդանացման անձնակազմին տվյալները փոխանցել առանց աղմուկի և սխալների:

Այս նորարարական մոտեցման կիրառումը կրկնակի կրճատեց տեխնիկական և հաղորդակցական բացթողումները, ինչպես նաև էապես նվազեցրեց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների բարդությունները: Ավտոսպորտից փոխառված այս մոդելն այսօր դարձել է միջազգային ստանդարտ՝ կիրառվելով շտապօգնության ծառայություններում, մանկական վերակենդանացման կենտրոններում և վնասվածքաբանական բաժանմունքներում։