ԼՂ-ից բռնի տեղահանվածները աջակցություն կստանան

Այլ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները աջակցություն կստանան

ԼՂ-ից բռնի տեղահանվածները աջակցություն կստանան

Մեկնարկել է ՀՀ Կառավարության 2024 թվականի մարտի 28-ի հերթական նիստը։

Զեկուցվող առաջին հարցը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ըստ որի  ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան:

Ծրագրում փոփոխություն է իրականացվել և այս ծրագրի շահառու կդառնան նաև մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ը ՀՀ տեղահանված շուրջ 21.000 քաղաքացիները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ ծրագիրը կիրականացվի մինչև տարվա վերջ, հետո կուսումնասիրվի դրությունը և կդիտարկվի ծրագրի շարունակման նպատակահարմարությունը։

«Ընդլայնում ենք շրջանակը. 2020թ. հետո տեղահանվածները ևս դառնում են շահառու, նրանց թիվը շուրջ 6 հազար է։ Նաև՝ տեղահանումից հետո դեպքեր կան, որ ընտանիքներում նոր երեխաներ են ծնվել, և հարց է առաջանում՝ այս երեխաները շահառու հանդիսանու՞մ են, թե՞ ոչ։ Այս կարգավորմամբ նրանց ևս շահառու ենք դարձնում»,- պարզաբանել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։