Աշխարհ
Ռուսաստանը պատասխան վիզային ռեժիմ է սահմանում Չեռնոգորիայի քաղաքացիների համա

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Չեռնոգորիայի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի վիզային ռեժիմը։ Որոշումն ընդունվել է որպես հայելային արձագանք Չեռնոգորիայի իշխանությունների համանման քայլին, որով չեղարկվել էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու հնարավորությունը։
Դիվանագիտական գերատեսչության գնահատմամբ՝ Պոդգորիցայի նախաձեռնած սահմանափակումները զգալիորեն կնվազեցնեն դեպի Չեռնոգորիա ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը։ Ընդգծվում է, որ նոր կարգավորումները բացասական ազդեցություն կունենան հատկապես Չեռնոգորիայի հյուրընկալության ոլորտի և տեղական բիզնեսի վրա, որոնք էականորեն կախված էին ռուսաստանցի հանգստացողներից։