Meta ընկերությունն աշխատանքից կազատի մի քանի հազար աշխատակցի․ WSJ

Meta ընկերությունն աշխատանքից կազատի մի քանի հազար աշխատակցի․ WSJ

Ամերիկյան Meta ընկերությունը մտադիր է առաջիկայում մի քանի հազար աշխատակցի ազատել աշխատանքից։ Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Meta-ում զանգվածային կրճատումների մասին պաշտոնական հայտարարությունը նախատեսվում է անել նոյեմբերի 9-ին: Թերթը չի հստակեցնում՝ քանի մարդ կազատվի աշխատանքից, սակայն այս պահին ընկերության անձնակազմում կա 87 հազար մարդ։

Meta ընկերությունն աշխատանքից կազատի մի քանի հազար աշխատակցի․ WSJ

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, սա առաջին զանգվածային կրճատումներն են ընկերության գոյության 18 տարվա ընթացքում։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Meta-ում մտադիր են նվազեցնել ծախսերը 10 տոկոսով, ինչը ենթադրում է նաև անձնակազմի կրճատում։

Նշենք, որ Meta ընկերությանն են պատկանում Facebook և Instagram սոցցանցերը։

 

Նյութի աղբյուր

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0