
IDBank-ը հորդորում է ավելի զգոն լինել՝ խարդախությունների միջոցով գումարների հափշտակման դեպքերից խուսափելու նպատակով։
- Հայտարարություն
- 14․11․2022
Ցանկանում ենք Ձեզ իրազեկել, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել այնպիսի դեպքերը, երբ տարբեր անձինք Viber, Whatsapp, Facebook Messanger, Instagram կամ այլ սոցիալական հարթակների միջոցով ուղարկում են հաղորդագրություն՝ պատվեր կատարելու նպատակով, իբրև ցանկություն են հայտնում վճարումը կատարել բանկային քարտի փոխանցման միջոցով և պատվիրել առաքում։ Այդ նպատակով վերջիններիս կողմից ուղարկվում է հղում, որով անցնելիս պահանջվում է լրացնել բանկային քարտի տվյալներ (քարտի համարը, քարտի վավերականության ժամկետը, քարտի CVV կոդը, դրանց մուտքագրմանը հաջորդող 3DSecure անվտանգության կոդը), ինչպես նաև Սոցիալական քարտի համարը (ՀԾՀ) և այլ անձնական տվյալներ։ Պահանջվող բոլոր տվյալները մուտքագրելուց հետո Ձեր քարտը կարող է կցվել տարբեր կայքերի, որից հետո քարտից իրականացվում են գանձումներ։
Միշտ հիշե՛ք․
Քարտին փոխանցում ստանալու նպատակով բավարար է տրամադրել միայն քարտի համարը։ Երբեք չի պահանջվում անցնել որևէ հղումով և լրացնել որևէ անձնական տվյալ, մասնավորապես․
- Քարտի հակառակ կողմում գրված CVV կոդը,
- Քարտի վավերականության ժամկետը,
- Բջջային հեռախոսահամարին ուղարկվող մեկանգամյա ստուգիչ կոդը,
Սոցիալական քարտի համարը (ՀԾՀ) Ձեր իսկ միջոցների անվտանգ պահպանման և հնարավոր զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով, խնդրում ենք զերծ մնալ նմանատիպ դեպքերից։