
6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
- Լուրեր
- 20․02․2023
Երկուշաբթի օրը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայ նահանգում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով տներ են ավերվել։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։
Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է 16 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են հարևան բազմաթիվ նահանգներում, ինչպես նաև Սիրիայում և Լիբանանում։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։