
5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
- Լուրեր
- 19․02․2023
Թուրքիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ քաղաքից 54 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա, որտեղ ապրում է մոտ 376 հազար մարդ։
Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակի ղեկավար Յունուս Սեզերն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը 40642 է։