
2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր
- Իրավական
- 08․02․2023
Նշված պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։
Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29 հոդվածի, առաջացնում է վարչական պատասխանատվություն։
ՀԻՇԵՑՈՒՄ
Նախորդ տարիներին հայտարարագիր ներկայացրած անձինք ամեն տարի՝ մինչև փետրվարի 20-ը պարտավոր են ներկայացնել հաստատում նախորդ հայտարարագրում նշված տեղեկությունների արդիականության մասին կամ փոփոխված հայտարարագիր։
Համապատասխան տեղեկությունները սահմանված ժամկետում չներկայացնելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն։