Քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունների շուրջ

Քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունների շուրջ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյին:
Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ՀՀ ԲՏԱ նախարարություն՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, ընդգծել Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ փոխգործակցության խորացման կարևորությունը:
Միխայիլ Շվիդկոն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, անդրադարձել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում  կրթական, բիզնես ծրագրերի իրականացման, հայկական և ռուսական ՏՏ ոլորտի ընկերությունների փոխգործակցության, համատեղ մասնագիտական հարթակների ստեղծման հնարավորություններին:
Ռոբերտ Խաչատրյանը և Միխայիլ Շվիդկոն մտքեր են փոխանակել նաև տիեզերական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, սոցիալական հարթակների և այլ ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների շուրջ, պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել ոլորտային համագործակցությունն ընդլայնելու համար:
What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0