
Առաջին անգամ հագուստի 4 հայկական բրենդերներկայացրել են իրենց հավաքածուները Միլանի նորաձևության միջազգային ցուցահանդեսում
- Տնտեսություն
- 09․03․2023
Փետրվարի 24-ից 27-ը առաջին անգամ հագուստի 4 հայկական բրենդեր (𝗠𝗲𝗹𝗮𝗻𝘁𝗲, 𝗟𝗲𝗻𝘁𝗲𝘅, 𝗡𝗮𝗻𝗺𝗮𝗻, 𝗭𝗮𝗸𝗮𝗿𝘆𝗮𝗻) ներկայացրել են իրենց հավաքածուները Միլանի հանրահայտ White Show նորաձևության միջազգային ցուցահանդեսում:
Մասնակցության ձևաչափը հատկանշական էր նրանով, որ հավաքածուները ստեղծվել են հայ դիզայներների և գործարանների համատեղ երկարատև աշխատանքի արդյունքում:
Նախաձեռնությունը իրականացրել է Նորաձևության և Դիզայնի Պալատը «Դիզայնից Արտադրություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Շվեդիայի Միջազգային Զարգացման Համագործակցության Գործակալության (Sida) Reconomy և HELVETAS Swiss Inter-cooperation-ի կողմից:
Մասնակցությունը հնարավորություն է տվել հայ արտադրողներին ձեռք բերել միջազգային համագործակցություն և մուտք գործել նոր շուկա