Փաստաբանն ահազանգում է.Լևոն Բաղդասարյան

Փաստաբանն ահազանգում է.Լևոն Բաղդասարյան

Փաստաբանն ահազանգում է։
Տասը և ավել օր է, ինչ ՀՀ քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում մեղադրյալ ներգրավված և կալանավորված Արման Մկրտումյանի պաշտպանների լիազորությունները քննիչը չի հաստատում՝ զրկելով վերջինիս պաշտպան ունենալու իրավունքից։Ըստ լուրերի՝ քննչական գործողության անվան տակ քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների բաժնում վերջինս ենթարկվել է խոշտանգման, կտտանքների։

Դիմում եմ Վարչապետին.
Անհապաղ հանձնարարել ճշտել հայտարարության մեջ նշված փաստերի իսկությունը, խստագույնս պատժել մեղավորներին։
Դիմում եմ գլխավոր դատախազին.
Անհապաղ հարուցել քրեական վարույթ, տալ դրա իրավաքրեական գնահատականը, այդ թվում, փաստաբանների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու։

Դիմում եմ մարդու իրավունքների պաշտպանին.
Շուրջ տասը օր առաջ դիմել եմ ձեզ՝ տեղեկացնելով, որ Արման Մկրտումյանը, գտնվելով կալանքի տակ, չունի պաշտպան, իսկ պաշտպան Թադևոս Ալեքսանյանը չի կարողանում մասնագիտական օգնություն ցուցաբերել, քանի որ քննիչի կողմից վերջինիս լիազորությունները չի հաստատվում, անգամ Արմանը զրկվել է ժամկետում բողոքարկելու իրեն կալանավորած դատարանի որոշումը, հայցել եմ ձեր աջակցությունը և ստացել եմ հետևյալ պատասխանը, որ այդ խնդրով զբաղվում եք։ Այժմ տեղեկացնում եմ, որ Արմանը քննչական մարմնի կողմից ենթարկվում է կտտանքների։ Նրա կյանքին վտանգ է սպառնում։ Պահանջում եմ անհապաղ տեսակցել Արման Մկրտումյանին, ով գտնվում է Արմավիր քկ-ում և հրապարակային հայտարարություն անել, ինչպես նաև պատասխանել պաշտպանի օրեր առաջ ձեզ արած հայտարարությանը՝ պաշտպան չներգրավվելու վերաբերյալ։

Դիմում եմ փաստաբանների պալատին.
Փաստաբանների պալատի համապատասխան հանձնաժողովն օրեր առաջ պաշտոնական հայտարարություն արեց Արման Մկրտումյանի մասով, որ անթույլատրելի է և իր մեջ պարունակում է հանցակազմ փաստաբանի գործնեության խոչընդոտումը։ Տեղեկացնում եմ, որ առ այսօր Արման Մկրտումյանը պաշտպան չունի և պաշտպանական կողմը զրկված է կատարելու իր մասնագիտական պարտականությունները, չնայած նրան, որ առկա է մերձավորի դիմումը, կնքված պայմանագիրը, նաև կատարվել է վճարում փաստաբանական գրասենյակին։ Կարևորում և խնդրում եմ Պալատի աջակցությունը։

Պարոն Վարչապետ.
Շուրջ տասը օր է, ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից չի հաստատվում Արման Մկրտումյանի փաստաբանների լիազորությունները։ Շուրջ տասը օր է դա բարձրաձայնվում է հրապարակային։ Անձը պաշտպան չունի, անձին խոշտանգում են, պետական բոլոր իրավասու մարմինները լուռ են, կույր են։

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան Լևոն Բաղդասարյան

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0