Վարչապետ․ Եվս 10 քկմ օկուպացրել են, եթե ՀՀ 29,800 քկմ-ով ստանանք տևական խաղաղություն ու անվտանգություն, կստորագրեմ այդ որոշումը

Վարչապետ․ Եվս 10 քկմ օկուպացրել են, եթե ՀՀ 29,800 քկմ-ով ստանանք տևական խաղաղություն ու անվտանգություն, կստորագրեմ այդ որոշումը

PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ այս պահի դրությամբ ադրբեջանցիները ևս 10 քկմ օկուպացրել են մեր տարածքից։

Նա նշել է, որ թշնամին ներխուժել է ՀՀ տարածք, դա փաստ է և մեր ԶՈւ-ն աշխատում է այդ ներխուժումը վերացնելու ուղղությամբ։

«2021-ի մայիսի 12-ին 40 քկմ տարածք օկուպացրել են, էս պահի դրությամբ ևս 10 քկմ օկուպացրել են մեր տարածքից»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է դուրս գան մեր տարածքից և այդ ագրեսիան չենք ճանաչելու։

«ՀՀ իշխանությունն իդիլիա չի ներկայացնում, չենք ասում` պրոբլեմ չունենք, ՀՀ-ն ունի պրոբլեմ՝ անվտանագային, գոյաբանական, դա նորություն չի, բայց մյուս կողմից պետք է գնանք էտ հարցերի կարգավորման։ Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշում։ Էտ որոշումներին պետք է գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը՝ տևական կայունությունը, խաղաղությունը։

Չենք կարող վերնագիրը գրել «խաղաղության պայմանագիր», ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսի։ Չենք կարող։ Ուզում ենք մի թուղթ ստորագրել, որի համար մեզ կարող են քննադատել, հայհոյել, դավաճան ասել, ժողովուրդը նույնիսկ կարող է հեռացնել մեզ իշխանությունից։ Էլի գոհ կլինենք, եթե ՀՀ-ն 29,800 քկմ տարածքով ստանա տևական խաղաղություն ու անվտանգություն։ Շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը դա կապահովի, ես էտ որոշումը ստորագրելու եմ:

Ինձ չի հետաքրքրում թե ինչ կլինի հետո ինձ հետո, ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի հետո ՀՀ հետ»,-ասել է վարչապետը։

Փաշինյանը նաև ասել է, որ հպարտ է, որ կա թիմ, ԱԺ մեծամասնություն, որը հնարավորություն է ատալիս, որ ինքը կրի այդ պատասխանատվությունը։

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0