Վարդան Ղուկասյանը հեռացել է սեփական նախաձեռնությամբ՝ դրական բնութագրով․ նա փաստաթուղթ է հրապարակել

Վարդան Ղուկասյանը հեռացել է սեփական նախաձեռնությամբ՝ դրական բնութագրով․ նա փաստաթուղթ է հրապարակել

Երեկ՝ մարտի 28-ին, Հակակոռուպցիոն դատարանում ընթացող Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների գործով դատական նիստից հետո, Վլադիմիր Գասպարյանը զրուցել է լրագրողների հետ։

Մասնավորապես անդրադառնալով «Հանրային ձայն» կուսակցության նախագահ, ռազմական ոստիկանության նախկին սպա Վարդան Ղուկասյանի` Դոգի հայտարարություններին, Գասպարյանը նշել էր, թե՝  «Դոգին վռնդել եմ․․․»։

Nefogo.com-ի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, որն հակասում է Գասպարյանի հայտարարությանը։

Փաստաթուղթն այն մասին է, որ Վարդան Ղուկասյանին ո՛չ թե «վռնդել են», ինչպես ասում է Գասպարյանը, այլ նա ինքն է իր հոժար կամքով՝ իր իսկ դիմումի համաձայն, հեռացել աշխատանքից։

Ավելին՝ Վարդան Ղուկասյանը հեռացել է ծառայողական բավականին դրական բնութագրով։

Թե ինչու Վլադիմիր Գասպարյանը բորբոքվեց՝ թողնում ենք ձեր մեկնաբանությանն ու ներկայացնում փաստաթուղթը, որը վերցրել ենք Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքից։

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0