Վահան Քերոբյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է Silicon Mountains տարեվերջյան ամփոփիչ միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին

Վահան Քերոբյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է Silicon Mountains տարեվերջյան ամփոփիչ միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին

Վահան Քերոբյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է Silicon Mountains տարեվերջյան ամփոփիչ միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին՝ նվիրված թվային լուծումների կիրառմանը տնտեսության տարբեր ճյուղերում: 

Նախարարն իր խոսքում կարևորել է թվային տեխնոլոգիրաների զարգացումը և տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության մեջ և նշել. «Կառավարության տնտեսական քաղաքականության գերնպատակը տնտեսության արտադրողականության ավելացումն է և տնտեսության մասնակիցների մրցունակության բարձրացումը, ինչին հասնելու համար մենք իրականացնում ենք տնտեսության արդիականացման ծրագիրը։ Տնտեսության թվայնացման, ընկերություններում թվային տեխնոլոգիաների ներդրման միջոցով տնտեսության արտադրողականությունը բարձրացնելու մեծ պոտենցիալ կա»։  

Գագաթաժողովը բաղկացած է 4 պանելային քննարկումներից՝ «Խելացի կառավարում», «Խելացի տնտեսություն», «Խելացի բանկային համակարգ»  և «Խելացի ենթակառուցվածքներ»

Նյութի աղբյուր

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0