
Ռումինիայի բուհերում ուսանելու հրավեր
- Կրթություն
- 07․02․2023
Մեկնարկել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջոցով կրթաթոշակների տրամադրման ծրագիրը՝ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության համար։
Կրթաթոշակները տրամադրվում են ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքացիներին: Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://scholarships.studyinromania.gov.ro/։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը 2023 թ. մարտի 1-ն է