
Շենգավիթի ոստիկանները բացահայտեցին մեքենայից կատարված գողությունը
- Գողություն
- 20․12․2022
Դեկտեմբերի 18-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Շահամիրյանների փողոցի շենքերից մեկի մոտ կայանված իր եղբոր «Օպելի» ապակիները կոտրված են, իսկ մեքենայից գողացել են փաստաթղթեր, պայուսակ և անձնական իրեր:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 19-ի կեսգիշերին Շահամիրյանների փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու անմիջական ծագած կասկածի հիման վրա ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա մի երիտասարդի: Նա ներկայացվել է քննչական բաժին:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: