
Նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վադգես Սանոսյանի, Գյումրիի համայնքապետարանի ներկայացուցիչների հետ
- Տնտեսություն
- 15․12․2022
Նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վադգես Սանոսյանի, Գյումրիի համայնքապետարանի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ կառուցելու ներդրումային ծրագիրը, ինչպես նաև Գյումրիում «Դիստրիկտ»-ի կառուցման ներդրումային ծրագրի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր։
Ներդրումային այս երկու ծրագրերը դրական են գնահատվել ներկաների կողմից և պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված ծրագրերի շուրջ համագործակցելու վերաբերյալ։