
Նաիրիի ոստիկանները գողության համար հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
- Քրեական
- 06․12․2022
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դեկտեմբերի 5-ին մայրաքաղաքի Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում հայտնաբերել և Նաիրիի բաժին են տեղափոխել 36-ամյա Արտակ Մ.-ին, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նյութի աղբյուր