Մեկնարկել է «Creative Armenia» հիմնադրամի «Artbox Hub» ծրագիրը. ընդունվում են հայտեր

Մեկնարկել է «Creative Armenia» հիմնադրամի «Artbox Hub» ծրագիրը. ընդունվում են հայտեր

Հայաստանի ստեղծարար արդյունաբերության և մշակույթի ոլորտների խրախուսմանն ուղղված «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակում, մեկնարկում է «Artbox Hub» ծրագիրը: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա:

Ծրագիրը ստեղծվել է «Creative Armenia» հիմնադրամի կողմից և իրականացվում է Հայաստանում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ, ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ։

«Artbox Hub»-ը միտված է խթանելու Հայաստանում մշակութային հաստատությունների գործունեությունը՝ ընտրված հաստատություններին տրամադրելով 50 հազար եվրոյի չափով դրամաշնորհ՝ ակտիվացնելու ստեղծարար կենտրոնները։

«Artbox Hub»-ը 8-շաբաթյա առցանց ծրագիր է՝ Հայաստանում ստեղծարար ոլորտներում գործող մշակութային հաստատությունների համար։ Ծրագրի միջոցով մասնակից հաստատություններին հնարավորություն կընձեռվի տարածքը վերածել համայնքային ներկայանալի մշակութային կենտրոնի։

Աշխատելով առաջատար մենթորների և միջազգային մշակութային հաստատությունների առաջնորդների հետ՝ մասնակից կազմակերպությունները կվերաիմաստավորեն իրենց մոտեցումը՝ մարքեթինգի, հաճախորդների ակտիվացմանն ու եկամտի մոդելների բարելավման առումով։ Նրանք կմշակեն տարածքներին նոր շունչ հաղորդելու, հասանելի և հետաքրքիր մշակութային կենտրոններ ստեղծելու ռազմավարություն։ Ծրագրի ավարտին հաստատությունները կներկայացնեն տարածքները մշակութային ստեղծարար կենտրոնների վերածելու նախագծերը. կընտրվեն լավագույն 3-ը, որոնք կստանան դրամաշնորհ ու բրենդավորման աջակցություն՝ ծրագիրը կյանքի կոչելու համար:

«Artbox Hub» ծրագրի իրականացման նպատակով ընդունվում են հայտեր ստեղծարար այն հաստատություններից, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետության սահմաններում և ցանկանում են առավելագույնի հասցնել իրենց համայնքի ներգրավումը, եկամուտները և տեսանելիությունը։ Ծրագիրը նախատեսված է ստեղծարար բոլոր ոլորտներում գործող կազմակերպությունների և տարածքների համար, որոնք կարիք ունեն մշակելու նոր մոտեցումներ համայնքներում և արվեստի ոլորտում ավելի ներգրավված, ակտիվ ու կայուն ներկայություն հաստատելու նպատակով։

«Artbox Hub»-ը ինկուբատորի և աքսելերատորի մոդելների վերակերտումն է՝ կոչված տրամադրելու ռազմավարական աջակցություն և ֆինանսավորման ուղիներ արվեստի բոլոր ոլորտներում գործող անհատներին, նախագծերին և կազմակերպություններին։ Մի շարք ժամանակակից ծրագրերի միջոցով «Artbox Hub»-ը զարգացնում է առևտրային կենսունակություն, լսարանի աճ և ներդրումային ստեղծագործական արտադրանքներ:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի ապրիլի 28-ն է։ Ծրագրին ծանոթանալու և հայտերը ներկայացնելու համար պետք է այցելել artbox.am/hub կայքէջ։ Հավելյալ հարցերը կարող եք ներկայացնել [email protected] էլփոստով` Artbox նախագծի ղեկավար Իռեն Ստեփանյանին

Նյութի աղբյուր

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0