
Մարտնչող սյունեցու տեսակ էր Արշակը, մայրը ուշքի չի գալիս, ամբողջ քաղաքը ժամերի ընթացքում սգով լցվեց
- Հասարակություն
- 23․03․2023
Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:
Ժամեր առաջ են ՊՆ-ից հայտնել ընտանիքին լուրը, ծնողների վիճակը անբացատրելի է, մայրը ուշքի չի գալիս, փոքր քաղաք է Ագարակը, ամբողջ քաղաքը ժամերի ընթացքում սգով լցվեց։ Արշակը ընտանիքի ավագ որդին էր, ունի իրենից փոքր եղբայր։ Ամռանն էր զորակոչվեր, շատ մեծ սիրով էր մեկնել ծառայության, մարտնչող սյունեցու տեսակ էր Արշակը։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱ