Մարիամ Մկրտչյանը Թուրքիայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Մարիամ Մկրտչյանը Թուրքիայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում մինչև 18 տարեկան աղջիկների աշխարհի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանը սևերով 62-րդ քայլին հաղթելով իռլանդացի Տրիշա Կանյամարալային, վաղաժամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Նա իր ակտիվում ունի 7,5 միավոր եւ արդեն իսկ անհասկանալի է մրցակիցների համար։

Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Մամիկոն Ղարիբյանը սևերով պարտվեց իր հետ աղյուսակը գլխավորող ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանին, ով իր հաշվին ունի 7 միավոր, իսկ Ղարիբյանը ` 6:

Իսկ ահա մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում Էմին Օհանյանը հաղթելով միանձնյա առաջատար, լեհ Յան Մալեկին, 6,5 միավորով 4 առաջատարներից մեկն է:

Նոյեմբերի 14-ին 9-րդ տուրի հանդիպումներով Եվրոպայի առաջնությունը կավարտվի:

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0