
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին
- Պատահարներ
- 13․12․2022
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08։29-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1985 թ․) և «Mitsubishi» (վարորդ՝ Վ․ Կ․, ծնված 1978 թ․, ՌԴ քաղաքացի) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ա․ Ա․-ին (ծնված 1992 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս և «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Պ․ Ա․-ն (ծնված 1984 թ․) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ։ Տուժածների վիճակը գնահատվել է բավարար