
Հրդեհ Նոր Խարբերդ գյուղում․ կա տուժած (թարմացված)
- Պատահարներ
- 30․11․2022
Նոյեմբերի 29-ին, ժամը 19։43-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել, որ հրդեհը բռնկվել է առաջին փողոցի տներից մեկի հյուրասենյակում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Գ․ Մ․-ն (ծնված 1952 թ․) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։08-ին, մարվել՝ 21։05-ին։ Այրվել են հյուրասենյակը (մոտ 20 քմ), խոհանոցի կահույքը և կենցաղային իրեր։