
Հրդեհ է բռնկվել Մարալիկի բամբակի պահեստում
- Հասարակություն
- 09․02․2023
Փետրվարի 9-ին՝ ժամը 05։42-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի կարի արտադրամասի բամբակի պահեստում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։15-ին։
What’s your Reaction?
+1
+1
+1
+1
+1
+1
+1