Հետախուզվում էր թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով

Հետախուզվում էր թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին Շինարարների փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 22-ամյա Ռոբերտ Ս.-ն: Նա 2022 թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նյութի աղբյուր

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0