«Համերին» «որսացող» ոստիկանների մասով ծառայողական քննություն է նշանակվել

«Համերին» «որսացող» ոստիկանների մասով ծառայողական քննություն է նշանակվել

Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում ուրբաթ ուշ երեկոյան պարեկներին չենթարկվող, երթեւեկության կանոնները կոպիտ խախտող «Համերի» վարորդին «որսացող» ոստիկանների մասով ծառայողական քննություն է նշանակվել։

ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից MedaHub-ին հայտնում են․

«Ոստիկանության գործողությունների մասով ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել»։

Սա նշանակում է, որ «մանրադիտակի» տակ են հայտնվել այն ոստիկանները, ովքեր մոտ 40 րոպե փորձում էին կանգնեցնել թմրանյութի ազդեցության տակ գտնվող 25-ամյա Գեղամ Սահրադյանին, որն, ինչպես ավելի ուշ պարզվեց, մեքենան կայանել ու դիմել է փախուստի։

Ներքին անվտանգության վարչությունում սկսված ծառայողականով, ըստ երեւույթին, քննության առարկա է դարձել պարեկի կողմից հանրային վայրում զենքի գործադրումը։

Ըստ այդմ, կքննվի, թե արդյո՞ք կրակ բացելով իրավաչափ է գործել պարեկը, որն ի պաշտոնե  ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, հասարակական անվտանգությունը, իր իրավասության սահմաններում հասարակական վայրերում կանխում, հայտնաբերում, խափանում է ոստիկանության քննությանը ենթակա վարչական իրավախախտումները։

Լիա Սարգսյա

Նյութի աղբյուր

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0