Կապանի օդանավակայանը սովորական ավտոմատի նշանառության դաշտում է` 100-200 մետրի վրա․ Տիգրան Աբրահամյան

Կապանի օդանավակայանը սովորական ավտոմատի նշանառության դաշտում է` 100-200 մետրի վրա․ Տիգրան Աբրահամյան

Կապանի օդանավակայանը, նրա թռիչքուղին, հարակից հանրապետական նշանակության ճանապարհը սովորական ավտոմատի նշանառության դաշտում են` 100-200 մետրի վրա։

Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Իշխանությունը Կապանի օդանավակայանի թռիչքների փորձարկման կադրեր է շրջանառում` փորձելով ցույց տալ, թե կարևորում է Սյունիքի զարգացումը:

Դեռ մի կողմ դնենք, որ օդանավակայանի հիմնանորոգումից մինչև տեխնիկական հնարավորությունների ստեղծումը մինչև 2018 թվականն է արվել, բայց մի կարևոր հանգամանքի մասին իշխանական քարոզչությունը երբեք չի խոսի:

Երբ Կապանի օդանավակայանի գործարկման մասին դեռ նոր էր քննարկումներ ընթանում, այն թշնամուց ուղիղ գծով հեռու էր շուրջ 100 կմ-ով, իսկ հիմա նույն օդանավակայանը, նրա թռիչքուղին, հարակից հանրապետական նշանակության ճանապարհը սովորական ավտոմատի նշանառության դաշտում են` 100-200 մետրի վրա:

Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում` չմոռանաք հաջորդ տարի բյուջեի կատարողականում մտցնենք»,-գրել է պատգամավորը:

Նյութի աղբյուր

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0