Խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, դատարանի որոշմամբ, նոյեմբերի 28-ին խուզարկություն են կատարել Գորիսի 49-ամյա մի բնակչի բնակության վայրում:
Խուզարկությամբ հայտնաբերվել են «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, 4 պահունակ՝ լիցքավորված 120 փամփուշտով, ողորկափող որսորդական հրացան և 100 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
49-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Գորիսի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նյութի աղբյուր

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0